Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անդրանիկի փոքր արծաթը

Անդրանիկի փոքր արծաթը
12.04.2013 | 00:15

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հենց նոր ավարտվեց 77 կգ քաշայինների մրցավեճը: Հայաստանը ներկայացնող տասնյոթամյա Անդրանիկ Կարապետյանը, ով ամենակրտսերն էր բոլոր մրցակիցների մեջ, անկախ գրաված չորրորդ տեղից, փայլուն մրցելույթ ունեցավ` երկամարտում ցույց տալով 346 կգ արդյունք: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ երկրորդ-երրորդ տեղերը գրաված մարզիկները եւ, շնորհիվ անձնական ավելի թեթեւ քաշի, դարձան մեդալակիր: Սակայն այնպես չէ, որ մեր ծանրորդն անմասն է մնացել մեդալներից: Պոկում վարժության 160 կիլոգրամը նրան բերել է փոքր արծաթե մեդալ: Իրազեկենք նաեւ, որ սա Անդրանիկ Կարապետյանի նորամուտն էր մեծահասակների մրցահարթակում: Շնորհավորենք մեր դյուցազնին գերազանց մրցելույթի կապակցությամբ, իսկ մարզասերին ասենք` մի փոքր համբերություն եւ հայթաղցի այս հսկան ոսկիով կողողի հայկական ծանրամարտը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ